AM
10 Նոյեմբեր 2003 - 19:32 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑՆԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 11-ից կմեկնի կարճատեւ արձակուրդ, որի ընթացքում առողջության հետ կապված ընդհանուր հետազոտության կենթարկվի Մոսկվայում: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 18-ին: Կառավարության ղեկավարի արձակուրդի ընթացքում նրա պարտականությունները կկատարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: