AM
10 Նոյեմբեր 2003 - 18:14 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹՄՐԱԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ

Ռուսաստանի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի Նոյաբրսկ քաղաքում կիրակի երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 42-ամյա քաղաքացու, որի մոտ հայտանաբերվել է թմրանյութ: ՌԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, ձերբակալվածի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 1,3 կիլոգրամ հերոին: Թմրագործչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Որոնվում է թմրանյութերի առաքման ուղին: