Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին նվիրված խորհրդակցություն: Նախագահականից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարևորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ, չնայած վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքների իրականացմանը, որոշ ուղղություններում դեռևս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:





