AM
20 Հունվար 2012 - 05:24 AMT

Այսօր տեղի կունենա ԱՌՆԱՊ հիմնադրամի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը

Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը:

Նախարարությունից հայտնում են, որ նիստի նպատակն է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ոլորտում բոլոր շահագրգիռ և հիմնական դերակատարություն ունեցող պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներից կազմավորել ԱՌՆ ազգային պլատֆորմի ընդլայնված խորհրդատվական խորհուրդ, որը հարթակ կհանդիսանա ԱՌՆ գործառույթների, ռազմավարության և քաղաքականության հարցերի քննարկման համար:

Նիստի մասնակիցներին կողջունի Արտակարգ իրավիճակների նախարար, ԱՌՆԱՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը:

Մասնակիցներին կներկայացվեն ԱՌՆ ազգային պլատֆորմի զարգացման հայեցակարգը, ԱՌՆԱՊ հիմնադրամի առաջին քայլերը և մոտակա անելիքները, խորհրդատվական խորհրդի աշխատանքի ձևաչափը: