AM
30 Հուլիս 2003 - 13:46 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱԱՐԿԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱՐՑ

Սեպտեմբերին Կիեւում կկայանա ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների նիստը, որտեղ նրանք կքննարկեն երկու տասնյակից ավելի հարց` հետագա համագործակցության եւ ինտեգրման վերաբերյալ: Նիստի օրակարգում, մասնավորապես ընդգրկված են «ԱՊՀ փոխադրամիջոցներում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին», «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում փոխգործակցության մասին», «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում տեղեկատվության համակարգերի ձ-ավորման – փոխանակման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի նախագծերը, եւ այլ հարցեր: Կառավարությունների ղեկավարները կլսեն նաեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծմանն առնչվող իրավիճակի վերաբերյալ զեկույցը: