Նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Նորվեգիայի պետքարտուղար Կիմ Տրաավիկը: Այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Կիմ Տրաավիկը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ Նորվեգիայի հովանու ներքո իրականացվում են շինարարական աշխատանքներ:





