AM
24 Հունվար 2012 - 06:28 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը փակ են երթևեկության համար

Հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: