Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը վաղը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, հանդիպումը նախատեսված է Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի հերթական նիստի ծրագրով: Հայ դիվանագետը կհանդիպի Ալիեւին համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ միասին:





