AM
25 Հունվար 2012 - 11:38 AMT

Ադիս Աբեբայում հանդիպել են Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները

Հունվարի 16-23-ը, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական հանդիպումը «Հաղորդություն և հաղորդակցություն» թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եկեղեցիների միջև հաղորդությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև հովվական հարցեր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ներկայացրել Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: