AM
27 Հոկտեմբեր 2003 - 18:05 AMT

ԱՊՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ

Հոկտեմբերի 28-31-ը Բիշքեկում (Ղրղզստան) կկայանա ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական 15-րդ նիստը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, նիստում նախատեսվում է մշակել համատեղ միջոցներ ԱՊՀ մասնակից-պետությունների անվտանգության մարմինների համագործակցության կատարելագործման ուղղությամբ` ռազմատեխնիկական համագործակցության եւ արտահանման վերահսկողության, մաքսանենգության առավել վտանգավոր դրսեւորումների հայտնաբերման եւ կասեցման եւ մաքսային օրենսդրության խախտումների ոլորտներում: