AM
24 Հոկտեմբեր 2003 - 17:27 AMT

ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին Հայաստանի միանալու հնարավորությունը: Երկու երկրների ԱԳՆ պաշտոնական անձիք քննարկել են նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում համագործակցության եւ այդ կազմակերպության շրջանակներում գործող Գործարար խորհրդում ՀՀ մասնակցության հարցերը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվող հարցերի վերաբերյալ կողմերի միջ- ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: