AM
21 Հոկտեմբեր 2003 - 17:37 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն Երեւանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին Եվրամիության հնարավոր օժանդակությանն առնչվող հարցեր: