Հայաստանը 90-րդ տեղն է զբաղեցնում «Մամուլի ազատության ինդեքսի» վարկանիշում: «Լրահաղորդներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից կազմված վարկանիշն ընդգրկում է աշխարհի 166 երկիր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ ցուցակում Հայաստանը բարձր է գտնվում Ադրբեջանից (113-րդ տեղը), սակայն զիջում է Վրաստանին (73-րդ տեղը), որը ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՊՀ երկրների թվում: Ռուսաստանը եւ Բելառուսը այդ ցուցակում գտնվում են համապատասխանաբար 148 եւ 151-րդ տեղերում: Տվյալ վարկանիշը կազմվել է հարցումների հիման վրա, որոնց մասնակցել են լրագրողներ, հետազոտողներ, իրավաբաններ եւ մարդու իրավունքի պաշտպաններ:





