AM
21 Հոկտեմբեր 2003 - 17:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ԽՈՐՎԱԹԻԱ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱ

Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցելություններ կկատարի Խորվաթիա եւ Սլովենիա: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, այցը նպատակաուղղված է եվրոպական առանձին տարածաշրջանների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման շրջանակներում այդ երկրների հետ հարաբերությունների խորացմանը, հաշվի առնելով, որ 2004 թ. Սլովենիան կդառնա Եվրամիության անդամ, իսկ Խորվաթիան ներկայացրել է ԵՄ անդամակցության դիմումը: Խորվաթիա այցի ընթացքում Վ. Օսկանյանը կհանդիպի այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Զդրավկո Տոմացի, փոխվարչապետ Գորան Գրանիչի եւ արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլայի հետ: Սլովենիայում ՀՀ ԱԳՆ ղեկավարը կհանդիպի երկրի նախագահ Յանես Դրնոուշեկի, խորհրդարանի խոսնակ Բորուտ Պախորի, վարչապետ Անտոն Ռոպի եւ ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելի հետ: