Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Անգլիա, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների, ինչպես նաև թեմական վարչությունների հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:





