Հունվարի 28-ին ժամը 13.30-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին՝ Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել և ընկնել ձորը:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:





