Նոյեմբերի 1-ից Հայաստանում շրջանառության մեջ է մտնում 10 հազար դրամ արժողությամբ թղթադրամ: Ներկայիս արժույթի կուրսի համաձայն այդ գումարը հավասարազոր է ԱՄՆ 17,6 դոլարի: Ինչպես եւ Հայաստանի բոլոր նոր սերիայի փողերը, թղթադրամը տպված է Ավստրիայի փողերանոցում եւ ունի բարձր աստիճանի պաշտպանվածություն կեղծումից, հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկում:





