Հունվարի 31-ի ժամը 08.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





