AM
1 Փետրվար 2012 - 12:04 AMT

Դպրոցականների վիճաբանության ժամանակ նրանցից մեկը ստացել է աչքի ակնագնդի ցնցում

Հունվարի 31-ին ժամը 17.10-ին Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն:

Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Ե.-ն, Արման Լ.-ն և նրանց համադասարանցիները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Է.-ի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: