AM
1 Փետրվար 2012 - 13:26 AMT

ՀՀ նախագահը կարևորում է ավանդական կուսակցությունների դերը հայապահպանության գործում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում և կարևորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը:

ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությանը: