ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ապրանքների ներկրումը հանրապետություն: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԱԾ մամլո կենտրոնից, Փարիզ-Երեւան չվերթով ժամանած Երեւան քաղաքի բնակչուհի Արմենուհի Գալստյանը հանցավոր համաձայնության գալով «Հայաստան» միջազգային օդանավակայանի մաքսատան տեսուչ Արթուր Արզումանյանի հետ փորձել է անօրինական կարգով հանրապետություն ներկրել շուրջ 7 մլն դրամ արժողությամբ լայն սպառման ապրանքներ` օծանելիք, հագուստ, բջջային հեռախոսներ, հեռուստացույց եւ այլն: Մաքսանենգության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:





