Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ֆադեյ Սարգսյանն արժանացել է Աշխարհի ասպետների միջազգային միության ասպետի կոչման: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Պետրոս Մեծի շքանշանի են արժանացել Բնական եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի (ԲՀԳՄԱ) Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահ արք.Սամվել Կճոյանը եւ նույն ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը: Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Շվեյցերի շքանշանի են արժանացել ՀՀ ԳԱԱ եւ ԲՀԳՄԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Երիցյանն ու ԲՀԳՄԱ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը:





