AM
2 Փետրվար 2012 - 06:40 AMT

Հայաստանի միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են

Փետրվարի 2-ի ժամը 09.45-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: