AM
7 Հոկտեմբեր 2003 - 18:09 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, որը բուժվում է ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցում, հայրենիք կվերադառնա հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: «Ես դժվարանում եմ պատասխանել, արդյոք դա կլինի մինչեւ ընտրությունները: Այդ հարցն անմիջականորեն կախված է բժիշկներից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: