Հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Մարչուկի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Ուկրաինա կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ կստորագրվի Համագործակցության ծրագիր 2004 թվականի համար:





