AM
6 Փետրվար 2012 - 07:47 AMT

15 տարի անց ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողին

Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Օհանյանին, որը 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ 15 տարի, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արմեն Օհանյանը կալանավորված է: