«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն ուզում է պատգամավոր դառնալ: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, որ քաղաքականությունը պատկերացնում է որպես թիմային աշխատանք և տեսնում է՝ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի. «Եվ վստահ եմ,որ նաև Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ՝ կա ՀԱԿ-ը, և այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար»:
Պետրոս Ղազարյանը նշել է, որ միայն այս պարագայում է իրեն տեսնում քաղաքականության մեջ, հակառակ պարագայում՝ ոչ:





