ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնում և որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ: «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է զինդատախազի վիճակի մասին նորություններ իմանալ հիվանդանոցի աշխատակիցներից, սակայն վերջիններս չեն պատասխանել հարցադրմանը: Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն էլ ասել է, թե Կոստանյանի մոտ ճնշման տատանումներ են եղել:
Թերթը, սակայն նշում է, որ ըստ որոշ մասնագեների, ճնշման տատանումների պատճառով հիվանդանոցում այսքան երկար չեն պահում: Զինդատախազին հիվադանոց են տեղափոխել փետրվարի 3-ի երեկոյան:





