AM
7 Փետրվար 2012 - 09:05 AMT

Վարձակալը բնակարանից 700.000 դրամ է գողացել

Փետրվարի 4-ին ոստիկանության Մեղրու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի մի բնակարանից 700.000 դրամ են գողացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Արմինե Հ.-ն, որը հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ բնակվել էր հիշյալ բնակարանում:

Գողոնը մասամբ (100.000 դրամ) հայտնաբերված է: Կատարվում է քննություն: