Հայ ազգային կոնգրեսը մտադիր չէ ընտրությունների գնալ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Նոր դաշինքների մասին խոսք չի գնում: ՀԱԿ-ն առանց այդ էլ լուրջ քաղաքական ուժ է»,-հայտարարել է ՀԱԿ անդամը:
Նա նշել է, որ համագործակցելու են այլ ուժերի հետ՝ բացառելու համար ընտրակեղծիքները: Դեմիրճյանն անդրադարձել է համագործակցությանը մեծամասնական ընտրատարածքներում: «Մեր դիրքորոշումն է, որ մեծամասնական ընտրատարածքներ հարկավոր չեն, սակայն եթե մասնակցում ենք, ապա բնականաբար պետք է համագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ առավել արդյունավետության համար, չմրցակցելու համար միմյանց հետ»,-ասել է նա:





