AM
26 Սեպտեմբեր 2003 - 14:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայաստանը շարունակում է ողջ աշխարհի երկրներին եւ կառավարություններին ներգրավել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` նախօրեին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում: «Ցեղասպանությունը վերապրած մարդիկ եւ նրանց ժառանգներն օգնում են մեզ կառուցել ժողովրդավարական Հայաստան, որը նայում է ապագային` միաժամանակ չմոռանալով իր անցյալը», – ասել է Վարդան Օսկանյանը: