AM
24 Սեպտեմբեր 2003 - 19:13 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հոկտեմբերի 23-24-ը Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը: Այդ մասին այսօր հաղորդել է հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ի թիվս այլ հարցերի կքննարկվի պետական պարտքի մարման դիմաց ռուսական կողմին հայկական հինգ ձեռնարկությունների փոխանցման մասին պայմանագրի իրականացման գործընթացը: Նշենք, որ օրերս Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով եղավ Մոսկվայում, որտեղ քննարկեց «գույք պարտքի դիմաց» պայմանագրի իրականցումը հանձնաժողովի ռուս համանախագահ Իլյա Կլեբանովի հետ: