AM
9 Փետրվար 2012 - 08:12 AMT

Անհայտ անձը վրաերթի է ենթարկել կնոջն ու հեռացել

Փետրվարի 8-ին, ժամը 14.10-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: