AM
9 Փետրվար 2012 - 08:25 AMT

Վթարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին մահացել է

Փետրվարի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորուհին՝ 1956 թ. ծնված Սուսաննա Նաջարյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: