Երևանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին և գործունեության կանոնակարգմանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի ու կազմի հետ կապված խնդիրներ: Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները հավանության են արժանացրել քաղաքաշինական խորհրդի առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երևանի քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով նպաստելով հավասարակշռված և թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում:





