Փետրվարի 10-ի ժամը 12.10-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ առատ ձյան, բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցք, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Վանաձոր,Սիսիան-Գորիս,Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները:
Փակվել է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





