AM
11 Փետրվար 2012 - 08:38 AMT

«Երկիր». Ռուստամ Գասպարյանը կընդգրկվի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում

«Երկիր» թերթը գրում է, որ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ցանկանում էին իրենց թեկնածություններն առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Ռուստամ Գասպարյանը և Նահապետ Գևորգյանը:

Ըստ թերթի, լուրեր են պտտվում, որ վերջինս նախագահի մտերիմն է: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ Գասպարյանին արդեն համոզել են, որ իր թեկնածությունն այդ ընտրատարածքում չդնի և նա ընդգրկվելու է կուսակցության համամասնական ցուցակում: