Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Ստուդենիկն այսօր ժամանել է Հայաստան` Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանը ծանոթանալու համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանից Ա. Ստուդենիկը կմեկնի Վրաստան, որտեղ տեղակայված են երկու ռուսաստանյան ռազմակայաններ` 12-րդը Բաթումում եւ 62-րդն Ախալքալաքում:





