AM
16 Սեպտեմբեր 2003 - 17:37 AMT

ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Այսօր երկօրյա այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում կողմերը արտահայտվել են երկու երկրների համագործակցության զարգացման օգտին: