Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում, Երեւանի Անատոմիկումի շենքի մոտ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալներով, մոտավորապես առավոտյան ժամը 9-ին խաչմերուկում իրար են բախվել հինգ մեքենա` 2 երթուղային տաքսի եւ 3 մարդատար մեքենա: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երթուղային տաքսիներից մեկի արգելակները չեն գործել: Նախնական տվյալներով, ավտովթարի հետեւանքով վիրավորվել է շուրջ 15 մարդ: Տվյալները ճշգրտվում են:





