AM
15 Փետրվար 2012 - 07:01 AMT

Գյումրի բնակչի դին հայտնաբերել են տան լոգարանում

Փետրվարի 14-ին`ժամը 10.53-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 153 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1957 թվականին ծնված Մարիամ Մուրադյանի դին: