Այսօր` փետրվարի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրինության դահլիճում տեղի ունեցավ Իրավաբանական և հոգեբանական միջազգային ասոցիացիայի և «Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» ՀԿ համագործակցությամբ Հայոց բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքների ամփոփումը և կազմակերպությունների կողմից կատարված հարցումների արդյունքում 2011թվականին լավագույնը ճանաչված հեռուստատեսային ծրագրերի և հաղորդաշարերի պարգևատրման արարողությունը:
Միջոցառումը սկսվեց ասոցիացիայի կողմից պատրաստված ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ ներկայացված են Հայոց բանակին նվիրված դպրոցական միջոցառումների տեսանյութերը:
Ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումների շարքը նպատակ է հետապնդում աճող սերնդի մոտ կարևորել պետության և ազգի համար առաջնային խնդիրները, լինել պապերից մնացած ժառանգության հանդեպ ուշադիր: Նախագահի խոսքով մեր բանակն այն իրողությունն է, որի համար պետք է հպարտ լինի հայ երիտասարդը:
100-ից ավելի դպրոցականներ, մամուլի ներկայացուցիչներ և երիտասարդներ մասնակցել են ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներին:
Միջոցառմանը պարգևատրվեցին շուրջ 70 մասնակիցներ:





