AM
17 Փետրվար 2012 - 07:43 AMT

Երիտասարդները կոտրել են Ավանի մթերային խանութի ապակիները ու գումար գողացել

Փետրվարի 16-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին և 31-ամյա Գնելին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը և ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70.000 դրամ կանխիկ գումար և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր: Գողոնն առգրավված է: Երիտասարդները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: