Մաշտոցի պողոտայի ցուցարարներին ընդառաջ այս պահին դուրս է եկել քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, որը նրանց հորդորում է ցրվել և խոստանում շատ կարճ ժամանակամիջոցում տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
«Բոլորը այսօր գրավոր կստանան այն փաստաթղթերը, փաստերը, որոնց պահանջով դիմել են մեզ»,- ասաց նա:
Իսկ ցուցարարները նշում են, որ ոչ մի տեղ չեն հեռանա մինչև փաստաթղթերը չտեսնեն: «Դուք մեզ ներկայացրեք փաստաթղթերը ու եթե դրանք մեզ չբավարարեն, մենք հայց կկազմենք, կգնանք դատարան, իսկ մինչ այդ խնդրում ենք, Ձեր լիազորություններն օգտագործելով, դադարեցնել շինարարությունը»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:





