AM
18 Փետրվար 2012 - 07:28 AMT

Մաշտոցի այգու ակտիվիստները կոչ են անում միանալ իրենց

Մաշտոցի այգում արդեն 8րդ օրն է շարունակվում է նստացույցը:

PanARMENIAN.Net-ի կողմից ստացված հայտարարություն-կոչի մեջ ասվում է. «Հայաստանցիներ և ո'չ միայն, միացեք մեր անժամկետ նստացույցին հանուն այգու, կանաչ տարածքների, Երևանի և արժանապատիվ քաղաքացու իրավունքների փրկության Մնալու ենք այնքան մինչև ազատագրենք հանրային այգին մասնավոր կառուցապատումից»:

Այս պահին այգում գնում է բարեկարգման աշխատանքներ, որը լիազորված է քաղաքապետարանին, սակայն իրականացվում է այգու ակտիվիստների կողմից:

«Միացե'ք Ձեր բահերով, սառույցից ազատագրում ենք այգին…. Տեր Կյուրեղ Քահանա Տալյանը կոչ է անում պահպանել այգին և հանրային կանաչ տարածքները: Նա սատարում է բնապահպաններին»,- նշվում է հայտարարության մեջ: