AM
9 Հունվար 2004 - 19:27 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Փետրվարի 28-29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կկայանա Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի 7-րդ համագումարը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը, խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Ադրբեջանում առկա իրադրությունը, Ղարաբաղի հարցը, իրաքյան թուրքմենների խնդիրները: