AM
10 Հունվար 2004 - 14:07 AMT

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հունվարին աշխատանքային այց կատարել Երեւան: Ինչպես «Ինտերֆակս» գործակալությանը տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Պետկեւիչը, ուրբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռ. Քոչարյանի եւ Ա. Լուկաշենկոյի միջեւ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության այժմեական հարցերը եւ հայ-բելառուսական հարաբերությունների այլ խնդիրներ: