Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Ֆրանսիա կկայանա հունվարի 22-23-ը: Ի. Ալիեւը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ կառավարության անդամների հետ: Այցի արդյունքում կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական հայտարարությունը:





