AM
13 Հունվար 2004 - 18:20 AMT

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԲԱՔՈՒ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՎ

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի “Cooperative Best Effort-2004” զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքու ուղեւորվող հայ սպաներն այժմ գտնվում են Ստամբուլում, որտեղից էլ այսօր երեկոյան մտադիր են մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Այդ մասին«Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության, Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունն անցյալ շաբաթ առանց որեւէ բացատրության մերժել է հայ սպաներին տալ երկիր մուտք գործելու արտոնագրեր, սակայն հայկական պատվիրակությունը մտադիր է ստանալ դրանք Բաքվի օդանավակայանում: