«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երևանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողներից անձնագրի տվյալներ են պահանջում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր բաժանեն: Թերթը փորձել է համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանից ճշտել, թե ինչու են առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու նրանց անդամագրում ԲՀԿ-ին: «Բացարձակ սուտ է, մարդ ուղարկեք, թող գան, ստուգեն, որ ժամին ուզում են, կարող են գալ, ստուգել և Ձեզ տեղեկություն տրամադրեն, բացարձակ սուտ է»,-վստահեցրել է Հարությունյանը: Մինչդեռ այնտեղից եկած ուսանողները հակառակն էին պնդում:
«Ժողովուրդին» տված հարցազրույցից հետո Ա. Հարությունյանի դիրքերը ԲՀԿ-ում թուլացան, դրա համար էլ նա, ուսանողներին ԲՀԿ-ացնելով, փորձում է ապացուցել իր հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին:





